Վայոց Ձորում վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում
Վայոց Ձորի մարզում հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, նշել է աշխատանքային այցով Վայոց Ձոր մեկնած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ մարզկենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Հետեւողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանքատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռեւս վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: