Եմենի հութիները շարունակում են հարվածել Իսրայելին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման կողմից ձևավորված ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա:
Այս մասին հայտարարել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ», - ասել է Սարիան:
«Անսար Ալլահ» կազմակերպության խոսնակի խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Հարվածի արդյունքում, պնդել է Սարիան, Իսրայելի գլխավոր օդանավակայանի գործունեությունը կասեցվել է, և միլիոնավոր իսրայելցիներ ստիպված են եղել փախչել ապաստարաններ: