Մերցը բացառում է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անհնար է մինչև մարտական գործողությունների դադարեցումը։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ռումինիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր առաջնահերթությունը պատերազմի ավարտն է։ Այնուհետև մենք կքննարկենք Ուկրաինայի վերականգնումը, որը կտևի տարիներ։ Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, ԵՄ-ին անդամակցելու մասին խոսք անգամ չի կարող լինել», - ընդգծեց Մերցը։