Իսրայելն ու Սիրիան Վաշինգտոնի աջակցությամբ համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան համաձայնության են եկել Վաշինգտոնի աջակցությամբ հրադադարի հասնելու հարցում։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել հրադադարի հարցում, որին աջակցել են Թուրքիան, Հորդանանը և նրա հարևանները», - գրել է Թ. Բարաքը։