Կրեմլը տեղյակ չէ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հնարավոր հանդիպման մասին. Պեսկով
Կրեմլը որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև Չինաստանում ռազմականացված Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում հանդիպման հնարավորության մասին։
Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The Times-ի հրապարակումը։
«Մենք ոչինչ չգիտենք նման հանդիպման հնարավորության մասին», - նշել է Կրեմլի խոսնակը։
Բրիտանական The Times թերթը հայտարարել է, որ սեպտեմբերին Չինաստանում կայանալիք տոնակատարության ժամանակ հնարավոր է երեք հաղթանակած երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։