Իսրայելը հայտարարել է Համասի գումարտակի հրամանատարի սպանության մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Համասի Դարաջ Թուֆֆա գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին, որը մասնակցել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Անցած շաբաթվա ընթացքում Իսրայելի բանակը ոչնչացրել է Մուհամմադ Ուտայինին՝ Համասի Դարաջ Թուֆֆա գումարտակի հրամանատարին Դարաջ Թուֆֆա տարածքում», - ասվում է բանակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իսրայելը շարունակելու է ռազմական գործողությունները և հասնելու էիր նպատակին: