Բրյուսելի օդանավակայանը աշխատանքները կվերսկսի մարտի 29-ից ոչ շուտ
Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանի ադմինիստրացիան հաղորդել է, որ օդանավակայանի աշխատանքը կվերսկվի մարտի 29-ից ոչ շուտ:
Հենց այս օդանավակայանում էր տեղի ունեցել ահաբեկչությունները: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Ահաբեկչությունից չորս օր հետո դատական հետաքնությունն ավարտվել է: Սակայն ուղևորափոխադրումները մարտի 29-ից շուտ չի նախատեսվում»,- ասվում է ադմինիստրացիայի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել, որին հետևել է մայրաքաղաքի Մալբեկ մետրոյում պայթուցիկ սարքի պայթյունը:
Ահաբեկչությունների հետևանքով 31 մարդ է զոհվել, մոտ 300 մարդ վնասվածքներ է ստացել: