ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին․ նրանց դեռ սպասում են
ԱՊՀ գլխավոր քարտուղար ՍերգեյԼեբեդևն արձագանքել է ԱՊՀտնտեսական խորհրդում Բաքվիբացակայությանը․
Այսօր ճշմարտությունը սա է՝ ադրբեջանականպատվիրակությունը չի ժամանել։ Չգալու պատճառները մենք չգիտենք։ Նրանք մեզ չեն տեղեկացրել։ Ես մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա իր նախկին հունին, և Ադրբեջանըեղել և կմնա ինտեգրացիոն համագործակցության ակտիվ մասնակից։ Մեզ դրանում հավաստիացնում էին և Ադրբեջանի նախագահը, և վարչապետը ։ Կարծում ենք, որ սա ժամանակավոր դրվագ է, ասել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարված մնալ․ Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին՝ Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին՝ Մոսկվայի հետ սրված հակամարտության պատճառով: