Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Հասարակություն

Կյանքից հեռացել է վաստակավոր մանկավարժ, բարերար դոկտոր Հարություն Արմենյանը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համայնքը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է պատվավոր նախագահ, նախկին հոգաբարձու, դասախոս, վաստակավոր մանկավարժ, սիրված ընկեր և բարերար՝ դոկտոր Հարություն Արմենյանը։

Դոկտոր Արմենյանը 14 տարի նախագահել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ հիմնարար վերափոխումներով լի մի շրջան, որի ընթացքում նա թողել է մնայուն ժառանգություն, ինչի շնորհիվ ձևավորվել է Համալսարանի հետագա ուղին և զգալիորեն ընդլայնվել դրա ազդեցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում։ Որպես հեռատես կրթական գործիչ, բժիշկ և հանրային առողջապահության ոլորտի մասնագետ՝ նա առանցքային դեր է ունեցել նոր ակադեմիական ծրագրերի ձևավորման, ՀԱՀ-ի գիտահետազոտական ներուժի ընդլայնման, ինչպես նաև Համալսարանի՝ Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից հավատարմագրման գործընթացի ուղղորդման հարցում։ Նրա ղեկավարությամբ ՀԱՀ-ը ոչ միայն ստեղծեց ժամանակակից ենթակառուցվածքներ, այլև ընդունեց իր առաջին միջազգային ուսանողներին և մեկնարկեց մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Դրանց թվում են՝  գրականության թվային գրադարանը և Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որի շնորհիվ հիմնադրվել է ավելի քան 550 բիզնես, ստեղծվել է 1169 աշխատատեղ, և ձեռնարկատիրության ոլորտում վերապատրաստվել է 1830 մարդ։ Դոկտոր Արմենյանի առաջնորդությամբ մեկնարկած այս և այլ նախաձեռնություններն այսօր ևս շարունակում են խորապես ձևավորել ՀԱՀ-ի ուսանողների, շրջանավարտների և դասախոսների կյանքը՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Իր կնոջ՝ Սոնայի հետ միասին, դոկտոր Արմենյանը մեծահոգաբար աջակցել է Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի ուսանողներին՝ տրամադրելով կրթաթոշակներ։ Այս աջակցությունն անհամեմատելի ազդեցություն է թողել բազմաթիվ մարդկանց կյանքում՝  վերացնելով կրթության ճանապարհին գոյություն ունեցող ֆինանսական խոչընդոտները։ Դոկտոր Արմենյանը ծնվել է Բեյրութում։ Նա ստացել է Բժշկագիտության դոկտորի աստիճան Բեյրութի ամերիկյան համալսարանից (ԲԱՀ), իսկ այնուհետև՝ Հանրային առողջապահության մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճաններ՝ Ջոնս Հոփկինսի Հանրային առողջապահության դպրոցից (ներկայումս՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետ)։

Նա եղել է հանրային առողջապահության և գիտակրթական համայնքների համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդ։ Դոկտոր Արմենյանի ակադեմիական և ղեկավարական գործունեությունն ընդգրկել է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում՝ ծրագրերի մշակում Բահրեյնի առողջապահության նախարարությունում, Բեյրութի ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան, Ջոնս Հոփկինսի համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի փոխնախագահ և նախագահի պաշտոնակատար, ինչպես նաև Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի տնօրեն և պատվավոր պրոֆեսոր։

Նա եղել է նաև ՀԱՀ Առողջապահական գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, Քինգ Սաուդ համալսարանի (Ռիադ) Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի բաժնի ամբիոնի ղեկավարը, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության Ֆիլդինգի դպրոցի ակադեմիական ծրագրերի փոխդեկանը և համաճարակաբանության հրավիրյալ պրոֆեսորը։

Դոկտոր Արմենյանը եղել է Լոնդոնի բժիշկների թագավորական քոլեջի, ինչպես նաև Ամերիկյան համաճարակաբանական միության անդամ։ Նա երկար տարիներ ծառայել է Լիբանանի Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական գործադիր խորհրդում, ինչպես նաև գործել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» ու «Կարագյոզյան հիմնադրամի» գործադիր մարմիններում։ Դոկտոր Արմենյանը 15 տարի զբաղեցրել է Epidemiologic Reviews ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը և եղել է մի շարք մասնագիտական ամսագրերի և գիտական հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ։ Նա նոր մոտեցում է ներդրել համաճարակաբանական հետազոտությունների ոլորտում՝ օգտագործելով Հայ Առաքելական Եկեղեցու ծխական մատյանները՝ ուսումնասիրելու մանկական մահացությունը և առողջապահական այլ ցուցանիշներ Սփյուռքի 16 երկրներում՝ 300 տարվա կտրվածքով։ Նա նաև առաջիններից էր, ով համաճարակաբանական մեթոդներ կիրառեց՝ վերլուծելու Լիբանանի քաղաքացիական պատերազմի ազդեցությունը բնակչության առողջության վրա 1980-ականներին, ինչպես նաև հետազոտելու 1988 թ. երկրաշարժի երկարաժամկետ հետևանքները Հայաստանում՝ իրականացնելով 23-ամյա ուսումնասիրություն երկրաշարժից փրկված բնակչության շրջանում։ Դոկտոր Արմենյանը հեղինակել է ավելի քան 100 գիտական հոդված և փորձագիտական գնահատման ենթարկված գրքի գլուխներ, 20 գիրք, ինչպես նաև երկու գեղարվեստական ժողովածու՝ իր ջրանկարներով և արձակ բանաստեղծություններով՝ հայերեն և անգլերեն։ Դրանք են՝ «Երանգներ․ Հայաստան և անդին» (Colors and Words:

From Armenia and Beyond) և «Անցյալն այստեղ դեռ չի հալվել» (Past Does Not Yet Melt Here)։ 2009 թվականին նա հրապարակել է իր նոր ուսումնական գիրքը՝ «Պատահար – վերահսկում մեթոդ․ կառուցվածք և կիրառություններ» (Case-Control Method: Structure and Applications) վերնագրով, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կողմից։ Նրա բազմաթիվ պարգևների շարքում են՝ Էրնեստ Լիման Սթեբինսի մեդալը՝ կրթության ոլորտում ցուցաբերած գերազանցության համար, «Ոսկե Խնձոր» մրցանակը, ինչպես նաև «Խորհրդատվություն, դասավանդում և մենթորություն» մրցանակը (երկու անգամ)՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ դասավանդման ոլորտում ցուցաբերած գերազանցության համար։ Նա պարգևատրվել է նաև Մովսես Խորենացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ինչպես նաև Լիբանանի Հանրապետության նախագահի «Մայրիի շքանշան» մեդալով։ Բացի այդ, նա անդամակցել է «Ալֆա Օմեգա Ալֆա» բժշկական և «Դելտա Օմեգա» հանրային առողջապահության պատվավոր ակադեմիական ընկերություններին։

Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ դոկտոր Արմենյանը տաղանդավոր նկարիչ էր։ Նա սկսել է զբաղվել ջրանկարչությամբ 1976 թվականին՝ Բեյրութում, քաղաքացիական պատերազմի ամենածանր տարիներին։ Իր ստեղծագործությունների միջոցով նա ձգտել է պահպանել խաղաղության և գեղեցկության այն քիչ մնացորդները, որոնք դեռ գոյություն ունեին հայրենիքում։ «Ամենահագեցնողն ու խաղաղեցնողը այն պահերն էին, երբ կարող էի իմ ապրումները արտահայտել գույների և պատկերների միջոցով», – ասել է նա։ Դոկտոր Արմենյանի ներդրումը ՀԱՀ-ի, բարձրագույն կրթության, հանրային առողջապահության և հայ հասարակության զարգացման գործում անջնջելի է։ Նրա գործը շարունակում է ապրել այն հազարավոր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և համայնքի անդամների միջոցով, ում նա ոգեշնչել, ուղղորդել և զորացրել է։

Հայաստանի ամերիկյան համալսարան