ԵԱՏՄ անդամ պետություններում շահագործման հանձնված բնակարանային շինարարության ծավալն աճել է
2025 թ. հունվար-ապրիլին ԵԱՏՄ անդամ պետություններում շահագործման հանձնված բնակարանային շինարարության ծավալն աճել է 6,3%-ով՝ 2024 թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ, և կազմել 45 492 հազար քառակուսի մետր։ Այդ մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Հայաստանում այդ ծավալն աճել է 1,6 անգամ (60% – ով), Բելառուսում՝ 9,2% – ով, Ղազախստանում՝ 5,7% ով, Ղրղզստանում՝ 12,5%–ով և Ռուսաստանում՝ 2%- ով։
Շինարարության ծավալները բացարձակ արտահայտությամբ չեն հրապարակվել։