Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Հասարակություն

ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել

Միքայել Սբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել, որը կցանկանա ներկայացնել իրավական և բարոյական կողմերից:

«ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝

Հանդիսանում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանը: Բազմաթիվ անգամ տեսակցել եմ Սրբազանին Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ժողովրդական լեզվով ասած՝ ԱԱԾ պադվալում):

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ, որպես պաշտպան, մեկ խնդիր եմ ունեցել: Նրանք պաշտպանի հետ հանդիպումից հետո առանձին գրաքննության են ենթարկում պաշտպանի կողմից Սրբազանին հանձնվող փաստաթղթերը՝ խախտելով Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձի պաշտպանության իրավունքները: Սա ոչ միայն Սրբազանի մասով են անում, այլ՝ մնացած բոլոր կալանավորված անձանց: Ինչևէ, այս հարցով բողոք է ներկայացված դատարանին:

Մնացած հարցերով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շատ հարգալից են: Միքայել Սրբազանն էլ շատ գոհ է վերջիններիս վերաբերմունքից:

2025 թվականի հուլիսի 6-ին՝ կիրակի օրը, ժամը 14:00-ի սահմաններում, տեսակցել եմ Սրբազանին, Սուրբ և Անմահ պատարագին մասնակցելուց հետո: Ինձ մոտ ունեի պատարագի ավարտին մասնակիցներին բաժանվող չորացած լավաշին նմանվող «Մաս», որն անձեռոցիկի մեջ վերցրել էի (պատարագի մասնակիցները Մասը տանում են իրենց ընտանիքի անդամներին և հարազատներին. ստորև կներկայացնեմ, թե ինչ է Մասը):

Երբ Սրբազանին տեսակցում էի, սեղանին դրեցի և հյուրասիրեցի Սրբազանին Մասը, ով շատ մեծ ուրախությամբ և կարոտով վերցրեց և ճաշակեց կեսը:

Այսօր ՀՀ փաստաբանների պալատից ստացել եմ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի 14.07.2025թ. գրությունն ուղղված ՀՀ փաստաբանների պալատին, որով վերջինս խնդրել է քննարկման առարկա դարձնել իմ վարքագիծը և փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցում՝ այսուհետ քրեակատարողական հիմնարկներ այցելելիս Ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու, այդ թվում՝ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցելիս ընթացակարգի խախտմամբ առարկաներ փոխանցելուց զերծ մնալու վերաբերյալ:

Ծովինար Թադևոսյանն իր գրությամբ ընդունել է, որ ես արգելված առարկա չեմ հանձնել, սակայն գտել է, որ խախտվել է դրա փոխանցման համար Ներքին կանոնակարգով սահմանված ընթացակարգը:

Իրավական մասով 2 խնդիր կա.

1. Արգելված իր չեմ հանձնել Սրբազանին, ինչպես նաև չեմ խախտել ներքին կանոնակարգի ընթացակարգը:

ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ հաստատված Ներքին կանոնակարգի 303-րդ կետի համաձայն՝ կալանավորված անձի պաշտպանը, …. ունի խորհրդապահական կարգով ԱՆԱՐԳԵԼ ՏԵՍԱԿՑԵԼՈՒ իրավունք՝ ԱՌԱՆՑ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ և ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից….:

Պաշտպանը երկարատև հանդիպումների ժամանակ կարող է իր մոտ ունենալ նաև չարգելված առարկաներ, այդ թվում՝ սնունդ, որը կարող է օգտագործել հանդիպումների ժամանակ:

Ներքին կանոնակարգի 163-րդ կետը կարգավորում է երկարատև տեսակցության հետ կապված հարաբերությունները, որը պաշտպանի դեպքում՝ իրավունքի տեսակետից, առնվազն կիրառելի է: Ըստ այդ կանոնի՝ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք օգտագործվում են երկարատև տեսակցության ընթացքում և դրա ավարտից հետո կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից չեն տարվում քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի, չեն հաշվվում օրենսդրությամբ սահմանված հանձնուքների կամ ծանրոցների քաշի մեջ։

Այս տեսակետից որևէ օրենքով արգելված չէր ունենալ Մաս և այն հյուրասիրել Սրբազանին: Մասի նկատմամբ նման վերաբերմունքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածի բնորոշմամբ ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքի խախտում է:

2. Քրեակատարողական ծառայության պետը բացարձակ չի պատկերացնում փաստաբանների պալատի և փաստաբանների փոխհարաբերությունների բնույթը: Փաստաբանությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա: Փաստաբանների պալատի նախագահը չի կարող փաստաբաններին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցում:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝

Նախ փորձեմ համառոտ ներկայացնել, թե ինչ է Մասը (եթե հոգևորականներն ավելի մանրամասն պարզաբանումներ կտան, շնորհակալ կլինեմ): Մասը պատրաստվում է նշխարի հետ նույն խմորից: Մասը չի հանդիսանում նշխար (հաղորդություն), նրանում գինին (որպես Քրիստոսի արյուն) խառնված չէ: Մասն, ըստ էության, համարվում է օրհնված հաց: Պատարագի ավարտին, քահանան օրհնում է, մանրացնում է այն, որից հետո բաժանվում է պատարագի մասնակիցներին (բաժանելիս սարկավագն ասում է. «Սա եղիցի քեզ մաս և բաժին Սուրբ Պատարագի»:

Հիմա պատկերացրեք, այս Մասից փոքր կտոր հյուրասիրվել է արքեպիսկոպոսին, և քրեակատարողական ծառայության ղեկավարը այն համարելով «նշխարք» (բացի քահանայից որևէ մարդ իրավունք չունի ձեռքով դիպչել նշխարին) փոխանակ հաշվի առնի, որ կալանավորված անձը արքեպիսկոպոս է և վերջինիս ոչ թե թմրամիջոց են հյուրասիրել, այլ Սուրբ համարվող օրհնված հացի փոքր կտոր, չի զլացել կարգապահական պատասխանատվության հարց է բարձրացրել ու առաջ գնալով ակնկալել է, որ այս մեծ զանցանքը չկրկնելու համար պետք է մյուս փաստաբաններին էլ պարտադիր ցուցում տրվի:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Ինձ մոտ տպավորություն է, որ հայտարարվել է մրցույթ, թե որ պաշտոնատար անձը կարող է ավելի շատ մերժել սրբությունները»,- նշել է Զոհրաբյանը։