ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի
Հասարակություն

Բացառիկ վերանայում՝ ՄԻԵԴ վճռի հիմքով. Տիգրան Վարյանի գործը նոր քննության է ենթարկվելու. ՀՔԱՎ

2024 թվականի հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների խախտում Տիգրան Վարյանի գործով՝ հաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել զինծառայողի կյանքի իրավունքի պատշաճ պաշտպանությունն ու արդյունավետ քննություն նրա մահվան հանգամանքների շուրջ։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՄԻԵԴ վճռի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք՝ պահանջելով բեկանել նախորդ դատական ակտերը և ապահովել գործի նոր, անաչառ քննություն՝ ՄԻԵԴ-ի հաստատած խախտումների իրավական շրջանակներում։  Տիգրան Վարյանը ծառայության անցել էր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՀՀ զինված ուժերում։ 2012 թվականի փետրվարի 29-ին նա մահացավ՝ ստանալով հրազենային վնասվածք։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Իրականությունը՝ ծառայության ընթացքում նա ենթարկվել էր ստորացումների և բռնության։ Դիտակետում քնելու համար զինծառայողներն ու սպաները նրան նախատել, վիրավորել էին, իսկ ավագ լեյտենանտը հարվածներ հասցրել գլխին։ Զուգարանի մաքրման հետ կապված միջադեպից հետո նրան ստիպել էին որպես պատիժ փոս փորել, կրկին հայհոյել էին և ֆիզիկական բռնության ենթարկել։ Մահվան նախորդ օրը դասակի հրամանատարը լքել էր հերթապահությունը, իսկ առավոտյան Տիգրանի դին հայտնաբերվել էր դիտակետում։  ՄԻԵԴ վճռով արդեն իսկ արձանագրվել  է՝  Զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ ներպետական քննությունը թերի է եղել։  Պետությունը չի գործադրել արդյունավետ մեխանիզմներ՝ զինծառայողի կյանքի իրավունքը պաշտպանելու համար։  Դիմումատուին՝ Տիգրան Վարյանի հորը, չի տրամադրվել իրավական հնարավորություն՝ որդու կյանքի իրավունքի խախտման պատճառով կրած ոչ նյութական վնասի համար փոխհատուցում ստանալու։  Նշենք, որ որոշումը օրինական ուժի մեջ է մտել 2024 թ․ սեպտեմբերի 4-ին և Հայաստանը  պարտավորվել է վճարել 30․000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Տիգրանի հորը՝ Վ․ Վարյանին։  Որոշման օրինակ ուժի մեջ մտնելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց բացառիկ վերանայման վճռաբեկ բողոք․ պահանջվել է բեկանել նախորդ դատական ակտերը՝ ներառյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների որոշումները, և ապահովել գործի նոր, անաչառ քննություն՝ ՄԻԵԴ-ի հաստատած խախտումների իրավական շրջանակներում։    Տիգրան Վարյանի մահվան դեպքով 2012 թվականից ի վեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նրա և վերջինիս իրավահաջորդի շահերը՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ատյաններում։ Կազմակերպությունը շարունակելու է իրավական աջակցությունը նաև առկա փուլում՝ նոր քննության շրջանակում։