Իսրայելը ներկայացրել է Իրանի դեմ հարձակումները վերսկսելու պայմանները
Իսրայելը կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե նկատի Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրին վերադառնալու փորձերը։
Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Մենք ավարտեցինք գործողությունը Իրանում այն պայմանով, որ Իրանը չի ունենա միջուկային ռազմական ներուժ։ Եվ մենք թույլ չենք տա վերսկսել միջուկային ռազմական ծրագիրը և բալիստիկ հրթիռներ ստեղծելու լայնածավալ ծրագիրը, քանի որ գործողության նպատակն էր վերացնել Իրանի անմիջական սպառնալիքը Իսրայելի համար», - ասել է Գալպերինը։
Դիվանագետը, սակայն, նշել է, որ առայժմ ռազմական գործողությունները վերսկսելու հեռանկարը հեռու է: