Ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց. ոստիկանները ներխուժել են Վերին Դվին համայնք (տեսանյութ)
Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան` հրապարակելով տեսանյութեր:
Նրա գրառումն ամբողջությամբ` ստորև.
«Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։
Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»։
Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։