Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Սրբուհի Գալյանը գործուղվել էր բանտախուց` ապացույցներ հավաքելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել 3 ամսով կալանավորել Լիանա Հարությունյանին: Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը թարգմանչական ծառայություններ է մատուցել Հնդկաստանի քաղաքացիներին․ «Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»։ Դատարանի որոշումից հետո մոր հետ բանտ էր տեղափոխվել նաեւ 8 ամսական փոքրիկը, որին օրեր անց տեղափոխել էին հիվանդանոց՝ փորլուծություն ունենալու պատճառով։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոքներ է տարել Վերաքննիչ դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ին ներկայացրել է նաեւ երեխայի պահման պայմանների վերաբերյալ բողոք, այն, որ սենյակը շատ փոքր է, մանկասայլակ չկա եւ այլն։ Կալանավորումից 5 օր անց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն էին այցելել՝ տեսակցելու երեխային։ Այցի վերաբերյալ Գալյանը գրել էր․ «Այսօր այցելեցի Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ»։ 

Գալյանը գրառման մի մասով էլ անդրադարձել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի՝ մոր եւ մանկան համար առանձնացված հատվածին, նշել, որ այնտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում նաեւ երկու այլ կանայք, որոնց մոտ կան մինչեւ երեք տարեկան երեխաներ: Իբրեւ թե` նշված հատվածում բավարար պայմաններ կան երեխաների համար․ խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, տաք եւ սառը ջուր եւ այլն: Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին էր տարածել լուսանկարներ մոր եւ մանկան համար նախատեսված բանտախցից՝ ցույց տալով, որ լուսավոր, գեղեցիկ սենյակ է դա, համարյա՝ կուրորտ: 

Տեղեկացանք, որ Գալյանի այցը հիվանդանոց  պատահական չի եղել․ ՄԻԵԴ-ը, ստանալով Զարուհի Փոստանջյանի դիմումը, այն առաջնահերթ քննելու որոշում է կայացրել՝ պահանջելով պետությունից ապացույցներ ներկայացնել, որ երեխայի պահման պայմանները բավարար են, դե, իսկ կառավարությունն էլ այդ հարցը դրել է Գալյանի ուսերին։ 
Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց․ «ՄԻԵԴ-ը հարց է ուղարկել կառավարությանը, երեկվա այցելությունը, այդ փիառը կամ` ինչ տեսանկյունից ես դա ներկայացնեմ, չգիտեմ․․․ հիմա կառավարությունը պետք է ներկայացնի ապացույցներ, թե ինչ պայմաններում է եղել երեխան եւ թե ինչ պայմաններից ելնելով է հայտնվել հիվանդանոցում։ Գիտեք` սենյակն ինչքան փոքր է, ինքը պատշգամբի նեղությամբ սենյակ է, 1,5 մետր լայնությամբ, 2 մետր երկարությամբ, այս պուճուր սենյակում չկան վարագույր եւ օդափոխիչ, իսկ այս արեւի դեպքում, երբ 42 աստիճան տաքություն է, այդ փոքր սենյակում խաշոցի է։ Հետեւի դուռն էլ, որը բացում-փակում են, երկաթյա դուռ է, սկվազնյակ չկա, իսկական զնդան է, չկա մանկասայլակ, այդ երեխան ձեռքի երեխա է, փոքրիկի համար մահճակալը նայեք, դա իր տարիքին հարմար չէ։ Երեխեն պետք է ուտի հատուկ սնունդ, դրանից էլ եղել են այդ աղիքային խնդիրները, ոչ էլ սառնարան կա։ Մանկասայլակ չի եղել, նոր են տարել, մանկաբույժ չի եղել, մսուր չի եղել։ Այն, ինչ իրենք ներկայացրել են, չի համապատասխանում ստանդարտներին»։ 

Փաստաբանը նշեց, որ Գալյանը ցանկացել է զրուցել Լիանա Հարությունյանի հետ․ «Դրա համար իրենք գնացել են, ուզել են ինտերվյու անեն Լիանայի հետ, որ դա ուղարկեն ՄԻԵԴ, սակայն դա իրենց չի հաջողվել, որովհետեւ Լիանան ասել է՝ ես ինտերվյու չեմ կարող տրամադրել։ Իրենց հագուստներով գնացել են հիվանդատես, էդպես չեն գնում: Կամ` իրենք նկարել են երեխային, իսկ հարցրե՞լ են, իրավունք ունեի՞ն վիդեոկամերայով մուտք գործել հիվանդանոց։ Սրբուհի Գալյանը Լիանայի առաջ հարց է դրել, որ դուրս գաս, կկատարե՞ս օրենքի պահանջները, չե՞ս խուսափի։ Այդ հարցին ինքը պատասխանել է՝ իհարկե, այո»։ Այսինքն՝ նախարարը նաեւ դատավորի դեր է ստանձնել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում