Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության ներկայացուցիչները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ն արդեն «իրենցն է»։ ԱԺ-ում ընդունված օրենքն օգտագործվում է որպես փաստի տեսքով հաղթանակ ներկայացնելու համար։ Բայց իրականում ՀԷՑ-ի կառավարումը դեռեւս նախկին կառավարիչների ձեռքում է։ ՔՊ-ականներն այս պահի դրությամբ արել են ընդամենը մեկ քայլ՝ Ազգային ժողովում ընդունել են մի օրենք, որով հնարավորություն են ստանում հետագա որոշումներն իրականացնել ոչ թե ՀԾԿ հանձնաժողովի որոշմամբ, այլ՝ ՀԾԿՀ նախագահի։ Իրականում, այդ «մեկ քայլի» արդյունքում դեռեւս շատ հեռու են ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելուց։ Ավելին՝ այդ օրենքն ընդդիմության կողմից վիճարկվել է Սահմանադրական դատարանում, ուստի դեռեւս պետք է ՍԴ-ն որոշի դրա սահմանադրական լինելը:


Փաշինյանի թիմն ամեն կերպ փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ՀԷՑ-ի սեփականատիրոջը բանտ են գցել եւ ՀԷՑ-ն էլ արդեն խլել են նրանից, եւ այդ ռազմավարական օբյեկտի կառավարումն անցել է իրենց: Ավելին` ժամանակավոր կառավարչի անունն է անգամ շրջանառվում։ Երեկ էլ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, որին Փաշինյանը, որպես ամենակարողի, շարունակ մի պաշտոնից մյուսն է տեղափոխում, ազատվեց պաշտոնից` ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ նշանակվելու համար: ՀԷՑ-ի մամուլի խոսնակը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ արտառոց գործընթաց չկա այս պահին։ ՀԷՑ-ի աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը, տնօրինության ազատման կամ անձնակազմի փոփոխման վերաբերյալ որեւէ ծանուցում դեռեւս չի եղել։ Փաստացի իշխանությունը կառավարման լծակ դեռ չի ստացել։ Սա մանիպուլյատիվ քաղաքական գործիքակազմ է, որը հաճախ կիրառվում է՝ հանրային ընկալումն իրական փաստից առաջ գցելու նպատակով։ Եթե Սահմանադրական դատարանն օրենսդրական փոփոխությունը ճանաչի հակասահմանադրական, ապա ամբողջ գործընթացը կփլուզվի հիմքից։ Իսկ մինչ այդ՝ հանրությանը մատուցվում է հերթական բեմադրությունը՝ «ՀԷՑ-ը մերն է» վերնագրով։

Ի դեպ, ՀԷՑ-ի հարցում պետության իրական մտադրությունները դեռեւս պարզ չեն։ Եթե իշխանության նպատակը բիզնես շահերի վերահսկումն ու հանրային ծառայությունների արդար կառավարումն է, ապա պետք է ապահովվեն թափանցիկություն, պրոֆեսիոնալ կառավարում եւ օրինական գործընթաց։ Բայց եթե նպատակը PR-ն է՝ «տեսեք, պետական ունեցվածքը հետ ենք բերում» կարգախոսով, իսկ իրականում` կառավարումը մեկ ուրիշին հանձնելը, ապա սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է»: