Իսրայելն անցյալ ամիս փորձել է ոչնչացնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին. նա վիրավորվել է
ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է անցյալ ամիս Իսրայելի ավիահարվածի ժամանակ:
Այս մասին հաղորդում է CBS-ը։
Աղբյուրների համաձայն՝ Փեզեշքիանը հարձակման վայրից փախել է թունել՝ ոտքի վնասվածքով։
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նախկինում ասել էր, որ Իսրայելը փորձել է վերացնել իրեն՝ օգտագործելով հետախուզական տվյալները՝ հանդիպման վայրը հարվածելու համար։