Իսրայելը Գազայում ռմբակոծել է եկեղեցի. Թրամփը զանգահարել է Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Նրա խոսքով՝ Նեթանյահուն պատասխանել է Թրամփին, որ հարվածները սխալմամբ են իրականացվել։
«Նախագահի արձագանքը այս իրադարձությանը դրական չէր», - ընդգծել է Լիվիտը։
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցու վրա հարվածի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել ինը մարդ։ Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տանկը սխալմամբ կրակ է բացել տաճարի վրա։