Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են արաբ աշխարհազորայինների վրա Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում։
Այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարված են հասցրել նահանգի վարչական կենտրոնից արևմուտք գտնվող դիրքերին։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային ուղղությամբ շարժվող աշխարհազորայինների ավտոշարասյուների վրա։