Հակառակորդի գնդակից վիրավորված Նորիկ Ալիխանյանի վիճակը կայուն է
Տավուշի մարզում մարտի 25-ին՝ երեկոյան հակառակորդի գնդակից վիրավորվել է Բերքաբեր գյուղի 58-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը newspress.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նորիկ Ալիխանյանն իր տան մոտ կանգնած է եղել, երբ հակառակորդը կրակել է . «Նորիկը ուսի, մեջքի շրջանում է վիրավորվել: Անասնագոմի ուղղությամբ էլ են կրակել, խեղճ կովին սատկացրել են, իսկ գյուղացիներից մեկի տունն էլ ական է ընկել ու պայթել»,-ասաց գյուղապետը:
Նա մանրամասնեց, որ հակառակորդի կրակոցների հետևանքով գյուղացիները զգալի վնասներ են կրել:
Հիշեցնենք, որ Նորիկ Ալիխանյանին առաջին օգնություն ցույց են տվել Իջևանի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխել են Երևան` «Էրեբունի» ԲԿ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ Ալիխանյանի վիճակն այժմ կայուն է՝ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են թոքային վիրաբուժության բաժանմունք: