ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի
Հասարակություն

Դատավորը հեռացրել է Փոստանջյանին Լիանա Հարությունյանւի պաշտպանը լինելուց

Լիանա Հարությունյանի եւ Լիլիթ Աղեկյանի պաշտպան`Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել․

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 17-ին, երեկոյան ժամերին (ժամը 16:30-ից 17:00-ի սահմաններում), Լիլիթ Աղեկյանի գործով վարույթն իրականացնող քննիչ Անտոնյանը քննչական գործողություններից ընդամենը մեկ ժամ առաջ կապ է հաստատել իմ օգնականի հետ՝ հայտնելով, որ ցանկանում է խոսել ինձ հետ։

Իմ օգնականը երկու անգամ տարբեր ժամերի զրուցել է քննիչի հետ՝ տեղեկացնելով, որ տվյալ պահին որևէ կերպ չի հաջողվում կապ հաստատել ինձ հետ։ Երբ օգնականս փորձել է ճշտել զանգի պատճառը, քննիչ Անտոնյանը հայտնել է, որ պատրաստվում է այսօր ժամը 18:00-ին քննչական գործողություն իրականացնել Լիլիթ Աղեկյանի գործի շրջանակում և ցանկանում է ժամի մասին տեղեկացնել։
Քննիչն անտեսելով իմ զբաղվածությունը և առանց նախապես համաձայնեցնելու, ինքնակամ նշանակել է օրն ու ժամը՝ այդ մասին միայն վերջին պահին տեղեկացնելով։ Նա էլեկտրոնային փոստով ուղարկել է ծանուցում (դարձյալ մոտավորապես մեկ ժամ առաջ), որը տեսել է միայն իմ օգնականը, ով կրկին չի կարողացել ինձ տեղեկացնել այդ մասին։

Քննիչ Անտոնյանի նման վարքագիծը խոսում է այն մասին, որ նա նպատակ ունի Լիլիթ Աղեկյանին զրկել իր պաշտպանությունից և իրադարձությունները կազմակերպել այն կերպ, որ փաստաբանը ֆիզիկապես չկարողանա ներկա գտնվել գործողությանը։ Սա, սակայն, ունի ավելի խորքային ենթատեքստ՝ քննիչն ակնհայտորեն փորձում է ապօրինի գործելակերպով հիմքեր ստեղծել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հերթական ապօրինի գործողությունն իրականացնել` ոմանց կողմից ակնհայտ պատվերի շրջանակներում։

Այս իրադարձությունների համադրությունից ակնհայտ է դառնում, որ քննիչ Անտոնյանը, հավանաբար իր գործընկերների հետ համատեղ, կանխամտածված կերպով կազմակերպում է քննչական գործողություններ առանց իմ մասնակցության՝ դրանով իսկ նպատակ ունենալով ինձ փաստացի հեռացնել Լիլիթ Աղեկյանի գործով նրա պաշտպան լինելուց։

Տեղեկացնում եմ, որ իմ մեկ այլ պաշտպանյալի` Լիանա Հարությունյանի գործով, դատավոր Արշակ Մաթեւոսյանը որոշել է ինձ հեռացնել երեք անչափահաս երեխայի մոր քրեական վարույթից։

Փաստորեն, դատավոր Արշակ Մաթեւոսյանի եւ Շիրակի մարզի քննչական կոմիտեի 10-րդ զինվորական բաժնի քննիչ Անտոնյանի գործողությունները` ուղղված իմ դեմ` Լիանա Հարությունյանի եւ լրագրող Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթներից ինձ հեռացնելու փաստերով, համաժամանակյա են եղել` թելադրված նույն կենտրոնից։ Դրանք նպատակ ունեն խափանելու, խանգարելու, ձախողելու իմ՝ որպես փաստաբանի, պաշտպանի մասնագիտական գործունեությունը։ Այսպիսով, բացեիբաց թիրախավորվել են ոչ միայն իմ պաշտպանյալները, այլեւ ես։