«Փյունիկը» 5։0 հաշվով հաղթանակ տարավ
«Փյունիկը» 5։0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ու անցավ որակավորման երկրորդ փուլ
Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Տրե Ֆիորին»։
Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դյորի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին։