Ռուսաստանը 1000 մահացած ուկրաինացի զինվորի մարմին է հանձնել Ուկրաինային
Մոսկվան, Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում, Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին է տեղափոխել Կիև՝ փոխարենը ստանալով զոհված ռուս զինվորների 19 մարմին։
Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ստամբուլում հունիսի 2-ին։ Հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի, պատվիրակությունները շփվել են ռուսերենով։ Կողմերը փոխանակվել են փաստաթղթերով՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման իրենց տեսլականը։