Ալիևը և Բերդիմուհամեդովը այցելել են օկուպացված Արցախի Շուշի քաղաք
Օկուպացված Արցախի Շուշի քաղաք կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այցելել են այսպես կոչված ադրբեջանցի երգիչ Բյուլբյուլի թանգարան:
Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը:
Այցի ընթացքում Ալիևն ու Բերդիմուհամեդովը շրջել են տարածքում և ծանոթացել այսպես կոչված թանգարանի ցուցադրությանը: