Գերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը
Տեսանյութ

Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 հիմնական ֆեյք, որ օգտագործելու են հակառակորդները՝ իրենց նոր ստեղծվող քաղաքական ուժի դեմ։

«1. «Ռուսական ֆեյք»

Քանի որ Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում շատ տարիներ ապրել է Ռուսաստանում և բիզնեսը հիմնականում Ռուսաստանում է, օգտագործվելու է հակառուսական թեզը, թե ՌԴ-ն Սամվել Կարապետյանին ուղարկել է, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի։ Ծայրահեղականներն էլ ասում են, թե Հայաստանը կվերածվի գուբերնիայի։

Եկեք նայենք, թե ով է Հայաստանը վերածում գուբերնիայի։ Ուրեմն, 2018 թվականին ՌԴ-ի դերը ՀՀ-ի առևտրաշրջանառությունում եղել է ընդամենը 27%։ Այսօր այդ դերը հասել է 45%-ի, ևս 15 % ՌԴ-ից եկող և ԱՄԷ գնացող ոսկու, թանկարժեք քարերի և մետաղների արտահանումն է։ Մեր ինքնիշխան  տնտեսական քաղաքականության վերջին 7 տարիների ընթացքում ռուսական դերը 27 %-ից հասել է 60 %-ի։

2. «Կապ այլ ուժերի հետ»

Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների, մեծ ներդրողների հետ: Ինչպես Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը նույնպես հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այդ հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Սփյուռքահայ ներդրողի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը, կարևոր է, որ նրա ներդրումները ծառայեն ի բարօրություն իր հայրենիքի։

Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներին, 2010-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: 2030-ին մեր հասարակությունը պետք է լրիվ այլ մարտահրավերների պատրաստ լինի։

Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը։ Որպեսզի ունենաս ուժեղ ղեկավար կազմ, պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին։

3. «Սփյուռքը չպետք է միջամտի»

Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել՝ ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ սփյուռքը պետք է Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Ասում է, որ Հայաստանն էլ սփյուռքին աջակցող ինստիտուտ պետք է չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ ԱՄՆ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25%-ի չափ է։

Հայաստանում 500 հազար մարդ օգնություն է ստանում սփյուռքից, և եթե այդ օգնությունը չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում։

Այսօր Հայաստանում բնակչության 23%-ն աղքատ է, դա մոտ 600-700 հազար մարդ է։ Այս մեծ աղքատության բեռը մեզ վրա, ընկել ենք արտաքին քաղաքական ինչ-որ սխեմաների հետևից և տնտեսությունով լրջորեն չենք զբաղվում։ Մեր խնդիրն օր առաջ 23% աղքատությունը վերացնելն է և բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելն է»։