Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա Հայաստանի վարչապետի պաշտոնից. Արա Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա Հայաստանի վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Արա Աբրահամյանը։
«Այս մարդը չի կարող լինել վարչապետ։ Եթե նա մի փոքր էլ մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա ասի. «Գիտեք ինչ, եթե այդպես է, ես հեռանում եմ»։ Սա միակ բանն է, որը ճիշտ կլինի նրա համար», - նշել է Արա Աբրահամյանը:
Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի կատարել ընտրողներին տված իր խոստումները։
«Պետք է ասել, որ ես արեցի այնքան, որքան կարող էի։ Լավ, թե վատ: Ես չկարողացա անել այն, ինչ խոստացել էի ձեզ, ստացվեց ճիշտ հակառակը, բայց սրա հիման վրա ես ուզում եմ հեռանալ; Կամ հիմա հեռանալ, կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին։ Թող ուրիշները մասնակցեն», - նշել է Աբրահամյանը։