Ռուսաստանի հետ լինելը Հայաստանի շահերից է բխում. Արա Աբրահամյան
Ռուսաստանը բազմաթիվ առումներով իր ազգային շահերը դնում է ամեն ինչից վեր, և այդպես պետք է լինի նաև Հայաստանում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարգում Հայաստանի շահերը, որոնցից մեկը Ռուսաստանի հետ լինելն է:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։ «Այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնցում Ռուսաստանը, և սա նորմալ է, իր ազգային շահերը դնում է ամեն ինչից վեր։ Նույնը պետք է լինի և՛ Հայաստանում, և՛ մյուս երկրներում։ Բայց Հայաստանի վարչապետը՝ նա չի գործում Հայաստանի շահերից ելնելով։ Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ լինելը։ Ես կարող եմ թվարկել քսան պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ», - ասել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ հայերը, թե՛ Ռուսաստանում, թե՛ արտերկրում, Ռուսաստանին համարում են գերտերություն։