Ալյասկայում 7,2 և 6,9 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժեր են գրանցվել
Ալյասկայի ափերի մոտ գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ էպիկենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթ բնակավայրից 87 կմ հարավ։ Էպիկենտրոնը գտնվել է 20.1 կմ խորության վրա։ Կա ցունամիի սպառնալիք։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի ուշ տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 6, 9 մագնիտուդ հզորությամբ: