Անտառային հրդեհներ օկուպացված Բերձորում. պայթել են նաև ականներ
Օկուպացված Արցախի Բերձորի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են կանչվել հրշեջ ծառայության ուժերը։
Հրդեհը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ նախկինում տեղի են ունեցել ռազմական գործողություններ: Որոտացել են պայթյուններ։ Հրդեհի մարման ընթացքում անձնակազմի գործողությունները սահմանափակ են եղել, քանի որ տարածքում կարող էին լինել ականներ և չպայթած զինամթերք:
Ականապատ տարածքներում հրդեհը շարունակվում է: Բերձորի մի շարք հատվածներում հրդեհը մեկուսացվել է: