Խոշոր հրդեհ Իրաքում. կա 50 զոհ
Իրաքի Վասիտ շրջանում գտնվող հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով 50 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ալ Սումարիա»-ն: Շրջանի նահանգապետի խոսքով՝ հրդեհի զոհերի թվում կան երեխաներ։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր նահանգապետության բազմաթիվ որդիներին ու դուստրերին, քանի որ մենք կորցրել ենք գրեթե 50 տղամարդու, կնոջ և երեխայի, այդ թվում՝ ձեր որդիներին ու դուստրերին», - ասել է նա։
Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում, և նախնական արդյունքները պետք է հրապարակվեն 48 ժամվա ընթացքում։ Շրջանը եռօրյա սուգ է հայտարարել ողբերգության զոհերի համար։