Վաշինգտոնը ձգտում է ռազմական գործողությունների դադարեցման․ Ռուբիո
Վաշինգտոնը ձգտում է ռազմական գործողությունների դադարեցման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Իսրայելի հարվածները Սիրիայում, որոնք հաջորդել են արաբական այդ երկրի հարավում իրավիճակի սրմանը, գրում է Reuters-ը:
«Մենք շատ մտահոգված ենք և ցանկանում ենք, որ մարտերը դադարեցվեն։ Մենք կապի մեջ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հուսով ենք, որ կկարողանանք վերջ դնել դրան»,- ասել է նա՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիային հասցված հարվածներին։
Պետքարտուղարը ընդգծել է, որ հեռախոսազրույց է ունեցել համապատասխան կողմերի հետ և հույս հայտնել, որ ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ կլինեն։