Չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը. Փաշինյան
«Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Այս պատմությունը նոր չէ սկսել, ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազաները սկսվել են մարզային իմ այցելություններից քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է կառավարության փաստարկը, որ պետական կառավարումը կլինի արդյունավետ, ՀԷՑ-ի ազգայանացման զուգահեռ ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել պետությունը բյուջեն հնարավոր դատական հայցերից։
«Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և կվերցնենք։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։
Մենք խնդիր ունենք գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային և պետական վերահսկողություն»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ խոսում են նաև արտապատվիրակման մասին։