ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին
Հասարակություն

Եկեղեցու հասցեին հնչող աhաբեկչnւթյան և քաղաքական ծայրաhեղnւթյան մեղադրանքները դիտավորյալ հորինված, ապատեղեկատվական քարոզչության մաս են. Արարատ քահանա Պողոսյան

Տեր Արարատ քահանա Պողոսյան  «Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում» վերնագրով գրառում է արել․

«Վերջին տարիներին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում, ակադեմիական և թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող որոշ ուժերի շրջանակներում դիտվում է հետևողական քարոզչական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկմանը։ Այդ արշավի ընթացքում ներկայացվում են մեղադրանքներ, իբր Հայ Եկեղեցին ներգրավված է ահաբեկչության մեջ կամ աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին։ Սակայն այդ պնդումները բացարձակապես անհիմն են, քննադատության չեն դիմանում և տեղեկատվական պատերազմի մաս են, որոնց նպատակը ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հայկական պատմամշակութային ինքնության հեղինակազրկումն է։

Ադրբեջանական ստահոդ քարոզչության ամենատարածված թեզերից մեկն այն է, իբր Հայ Առաքելական Եկեղեցին ակտիվ մասնակցություն է ունենում «ահաբեկչական գործունեությանը», պատրաստում հոգևորականների՝ զենքի և բռնության միջոցով գործելու, և նրանց ոգեշնչում գործողությունների՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Կամ Հայ Եկեղեցուն մեղադրում են, որ իբր «օրհնում է ահաբեկիչներին», «մարտական հոգևորականների» պատրաստում և մասնակցում «քաղաքական սադրանքների» միջազգային հարթակներում։ Այս խոսույթն ավելի է ուժեղանում արցախյան հիմնախնդրի շուրջ հակամարտության համատեքստում, երբ մեր Եկեղեցուն փորձում են վերագրել «գաղափարախոսական դեր՝ ռազմական հանցագործություններում»։ Համանման մեղադրանքներ պարբերաբար հրապարակվում են այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են caliber.az-ը, apa.az-ը, erevangala500.com-ը և այլն։

Սակայն այս պնդումներն իրավաբանորեն փաստարկելի չեն, չեն կարող ապացուցվել և հաստատվել վավերական որևէ փաստով։ Ավելորդ չէ նշել նաև, որ ոչ մի միջազգային հետաքննություն, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն՝ այդ թվում Human “Rights Watch”-ը, “Amnesty International”-ը կամ ՄԱԿ-ը, երբևէ չեն մեղադրել Հայ Առաքելական Եկեղեցուն ահաբեկչական գործողություններում ներգրավված լինելու մեջ։ Ադրբեջանական աղբյուրների ներկայացրած փաստարկները հիմնված են համատեքստից կտրված արտահայտությունների, ենթադրությունների կամ անանուն աղբյուրների վրա, ինչը կասկածի տակ է դնում դրանց հավաստիությունը և բացահայտ վկայում քարոզչական բնույթը։

Ավելին՝ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցով դատապարտել է բռնության ցանկացած ձև, կոչ արել խաղաղության, երկխոսության և փոխադարձ հարգանքի։ Սուրբ Էջմիածինը հետևողականորեն հերքել է ահաբեկչությանն առնչվելու մեղադրանքները՝ ընդգծելով իր՝ Եկեղեցու բացառապես հոգևոր, մշակութային, հովվական և ազգապահպան առաքելությունը։

Ահաբեկչության մեղադրանքներից բացի՝ ադրբեջանցի հեղինակները տարածում են նաև այն թեզը, իբր Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական գործունեություն է իրականացնում՝ մասնակցելով հեղաշրջումների և «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը։ Օրինակ՝ ըստ որոշ հրապարակումների՝ հայ հոգևորականները իբր ներգրավված են Երուսաղեմում կամ այլ երկրներում Արցախի խորհրդանիշների տեղադրման գործընթացներում, ինչը ներկայացվում է որպես «ռևանշիզմի» և «սադրանքի» դրսևորում։ Սակայն այս դեպքերում նույնպես բացակայում են իրական ապացույցներ, որոնք կկապեն այդ գործողությունները Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի կողմից հայոց պատմամշակութային ժառանգության խեղաթյուրումը։ Ադրբեջանական կողմն ակտիվորեն տարածում է այն տեսակետը, թե Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերն ու մշակութային հուշարձանները իրականում «աղվանական» կամ «թուրքական» ծագում ունեն։

Այս տեսակետը հերքվել է մի շարք հեղինակավոր հայ և օտար գիտնականների կողմից, այդ թվում Վիկտոր Շնիրելմանի, որը շեշտում է, որ հայկական մշակութային ժառանգության նման «աղվանացումն» ունի գաղափարական բնույթ և ծառայում է Բաքվի քաղաքական շահերին՝ տարածքային վեճի համատեքստում։ Ադրբեջանական քաղաքականությունն ուղեկցվում է նաև հայկական ժառանգության փաստացի ոչնչացմամբ կամ արձանագրությունների, խորհրդանշանների ու ճարտարապետական տարրերի կեղծմամբ, որոնք վկայում են հուշարձանների հայկական ծագման մասին (մանրամասն տե՛ս Կարապետ Մելիք-Օհանջանյան, Զ. Բոինիաթովի գրական-պատմական հայեցակարգը, Երևան, 2025, В. А. Шнирельман, Войны памяти: мифы, идентичность и политика в ЗакавказьеМосква, 2003 և այլն)։

Վերջին շրջանում ավելի են ուժգնացել Հայ Եկեղեցու դեմ ադրբեջանական նպատակային հարձակումները։ Մեղադրանքներ են հնչում Եկեղեցու՝ իբր «քաղաքական դաշտ մուտք գործելու», «հեղաշրջման փորձերի» և նույնիսկ «դավադիր գործունեության» մեջ ներգրավվելու վերաբերյալ, որոնք դարձյալ փաստացի չեն հիմնավորվում։

Նման մոտեցումների ակունքը կարելի է որոնել նաև մեր ներքին կյանքում՝ Հայ Եկեղեցու և նրան մեղադրող շրջանակների միջև խորացող գաղափարական ու արժեքային բևեռացման մեջ։ Այդօրինակ մեղադրանքների հնչեցումը՝ առանց իրավական հիմքերի, կարող է դիտվել որպես ներքին քաղաքականության բաղադրիչ՝ միտված Հայ Եկեղեցու հեղինակության նվազեցմանը և պետական վերահսկողության սահմանմանը։

Հետևաբար՝ Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հնչող ահաբեկչության և քաղաքական ծայրահեղության մեղադրանքները դիտավորյալ հորինված, ապատեղեկատվական քարոզչության մաս են։ Դրանց նպատակը Արցախում հայկական ներկայության և վերադարձի ապալեգիտիմացումն է և աշխարհի հնագույն քրիստոնեական Եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումը։ Այդ մեղադրանքները՝ զուրկ իրական հիմքերից, ծառայում են միայն Ադրբեջանի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը ներսում արդարացնելու և իրենց քաղաքական օրակարգի շուրջ հանրային համախմբում ապահովելու նպատակին։

Նման պնդումների օբյեկտիվ վերլուծության համար չափազանց կարևոր է հենվել ոչ թե քաղաքականացված աղբյուրների, այլ անկախ փորձագիտական գնահատականների, միջազգային իրավական նորմերի և փաստական տվյալների վրա։ Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես ցանկացած այլ կրոնական կազմակերպություն, պետք է գնահատվի բացառապես իր գործունեության հիման վրա, այլ ոչ թե քաղաքական հակամարտությունների և կեղծ քարոզչության համատեքստում։

Հ․Գ․

Ի դեպ, Հայ Եկեղեցուն և հայ հոգևորականներին ահաբեկչական գործողությունների մեջ անցյալում մեղադրել են բացառապես հայ ժողովրդի նկատմամբ գաղութարար քաղաքականություն ունեցող և թշնամական պետությունները»