Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Ինչ խնդիր է լուծում Նիկոլը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլի ու Աննայի կողմից տևական ժամանակ տիրաժավորվող «Կրթվելը նորաձև է» հակահայկական ձևաչափին նոր ամպլուա է հաղորդվելու՝ այն հեռարձակվելու է նաև հեռուստատեսային տարբերակով։ Թերևս կասկած չկա, որ թեման «խուրդելու» են հանրային կոչվող գրպանային դարձած եթերով՝ քարոզելով իրենց հակապետական նարատիվները։

Փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Նիկոլը։ Նախ տևական ժամանակ, գոնե ինձ համար անհասկանալի, այդ խայտառակությունը դարձել է իշխանական քարոզչամեքենային «մաքուր ձեռքերը», որով նրանք ինչ-որ էսթետ դիսկուրսների միջոցով փորձում են մարդկանց ուղեղը լվանալու դասական գործընթաց ծավալել։ Այստեղ խնդիրն ու առաջնայինը բովանդակայինը չէ, բնավ, այլ այն սեգմենտը, ում վրա սրանք փորձում են կառուցել իրենց ապագա «քաղաքական ճարտարապետությունը»։ Նիկոլի համար կա մի բանաձև՝ ինչքան նայիվ ու IQ միջինից ցածր՝ այնքան իր համար ավելի հարմար՝ իր դատարկաբանություններն ու իրականության հետ ոչ մի աղերս չուենցող պնդումները շատ ավելի լավ կընկալվեն որպես փիլիսոփայական բացարձակ ճշմարտություններ։

Խնդիրն այստեղ այն է, որ այդ ահնդիպումների ընթացքում ամեն ինչ ներկայացվում է ձևախեղված, կոնտեքստից կտրված, զույգերը փորձում են մի քանի գրքեր ձեռքներին մարդկանց ցույց տան, թե իրենք խորամուխ են եղել Խորենացում «Պատմություն Հայոց»-ի, Հայ եկեղեցու «Կանոնագրքի», և նմանօրինակ մի քանի անկյունաքարային աշխատությունների վրա, սակայն դրանք ծխածկույթ են՝ իրենց նարատիվը գեներացնելու համար, իսկ երբ հրապարակավ նրանց հակադարձում ես, բարձրաձայնում բացահայտ սուտն ու կեղծիքը, ամբողջ ֆեյքապետական ապարատը միանում է՝ ընդհուպ մանդատակիրները։

Այս ամենը խոսում է նրա մասին, որ Նիկոլն ամբողջ արսենալը դրել է թեմայի մեջ նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Փաստացի Նիկոլը հերթական ընտրություններից դեռևս 8-9 ամիս առաջ իրակացնում է քարոզարշավ․ գրեթե բոլոր մարզերում լայնամաշստաբ ասֆալտապատում, ջրագծի անցկացում, ավտոբուսներ են տրամադրում տարբեր հակայնքների։ Ասեմ ավելին, ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ամիսներին ֆիննախը մի ծրագիր է մշակում, ըստ որի՝ իջեցվելու է նպաստ ստացող հանրության նպաստ ստանալու շեմը, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ կարողանան նպաստներ ստանան՝ այդ կերպ փաստացի բաժանելով օրինական ընտրակաշառք։

Այսպիսով, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ոչ թե կրթական, այլ մանիպուլյատիվ քաղաքական նախագիծ է՝ ուղղված հասարակական գիտակցության վերակազմակերպմանն ու իշխանության համար նպաստավոր սոցիալական բազայի ձևավորմանը։ Իրական կրթության հետ այն ոչ մի առնչություն չունի․ դրա միջոցով սիմուլացվում է արժեքային դիսկուրս, որի բուն նպատակը գաղափարական դատարկությունը փաթեթավորելն է։ Եվ հենց այդպես էլ ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի ընտրական ինժեներիան՝ ոչ թե հանրային վստահության, այլ մեթոդիկ կառավարման, կախվածության ու տարրալուծման հաշվին»։