Տեղի է ունեցել Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չեն թողնելու և բաց չեն թողնում։
«Տեղի է ունեցել Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ․ հիմա նույն տրամաբանությամբ է։ Մենք, ըստ էության, հայտարարված, թե չհայտարարաված այդ վերնագրի, թե այլ վերնագրի ներքո Ադրբեջանի հետ հենց այն ժամակավանից սկսել ենք խորհրդակցությունները՝ «լավ, ինչպես գնալ առաջ»։
Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա ու օրակարգում, և քննարկվող մենյուի՝ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, որն ինքնին միայնակ չէ և որոշակի պայմաններում կարող է ընդունելի լինել և որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաննմերում լինել ոչ այդքան իրատեսական»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ այդ ամենն արվելու է «ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և ՀՀ պետական շահերի աներկբա հաշվառումով»։