Փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում՝ վստահության բացակայության պատճառով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ խմբի գործունեության դադարեցումը պայմանավորված է հիմնականում տեքստային տարաձայնություններով։
«Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև գործնական խնդիրների, ինչպես նաև՝ վստահության բացակայության պատճառով», -նշեց նա՝ հավելելով, որ դա է առկա իրողությունը։