Իսրայելի բանակը կշարունակի հարվածել Սիրիային
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածել Սիրիայի կառավարական ուժերին, եթե Դամասկոսը չլքի դրուզների մեծամասնությամբ բնակեցված Աս-Սուվեյդա քաղաքը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Սիրիայի կառավարությունը պետք է հանգիստ թողնի դրուզներին և դուրս բերի իր ուժերը։ Մենք դա հստակեցրել ենք և զգուշացրել նրանց։ Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կվարի Սիրիայի ապառազմականացման քաղաքականություն։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածել ռեժիմի ուժերին, մինչև նրանք չլքեն տարածքը»,- ասել է Կացը։
The Times of Israel-ը նշում է, որ այսօր ստացվել են սիրիական զորքերի և դրուզների միջև բախումների մասին նոր հաղորդագրություններ։