Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ. TheCaliforniaCourier

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ներկայացվում։ Դատապարտվելու դեպքում նրանք կրում են իրենց պատիժը։ Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացվել, ոչ ոք իրավունք չունի այդ ամբաստանյալներին անվանել «հանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։

Երկրների մեծ մասում գոյություն ունեն օրենքներ զրպարտության դեմ, որը կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումն է, և վնասում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հայաստանում վիրավորանքները կարող են հանգեցնել դրամական տուգանքի մինչև 3 միլիոն դրամ (մոտ 7800 դոլար), մինչդեռ զրպարտությունը կարող է արժենալ մինչև 6 միլիոն դրամ (մոտ 15600 դոլար):

Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը տարբերություն չի դնում մեղադրանքի և հանցանքի միջև։ Օրենքի գերակայության պայմաններում, հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա հանցանքը չի ապացուցվել դատարանում։

Վերջին շաբաթներին Հայաստանի կառավարությունը մեղադրանք է առաջադրել տասնյակ անձանց՝ սկսած հեղաշրջման նախապատրաստումից մինչև ահաբեկչական գործողությունների ծրագրում։ Դեռևս նախքան որևէ դատավարության կամ վճռի կայացումը, պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները մեղադրվողներին անվանել են «հանցագործներ», ինչի հետևանքով բազմաթիվ զրպարտության հայցեր են ներկայացվել։
Ինչպես հաղորդել էի անցյալ շաբաթ,  ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված է Երևանի բանտում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին պաշտպանելու համար, դատական հայցեր է ներկայացրել Փաշինյանին սատարող Ազգային ժողովի երկու պատգամավորների դեմ։ Կարապետյանը մեղադրել է Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջոյանին՝ իրեն Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ կապեր ունենալու և «հայ ժողովրդին թալանելու» կեղծ մեղադրանքներ տարածելու համար։ Կարապետյանը պահանջում է, որ նրանք հրապարակայնորեն հերքեն իրենց հայտարարությունները, յուրաքանչյուրը վճարի 9 միլիոն դրամ (մոտ 23400 դոլար), ինչպես նաև դատական ծախսերը։

Այնուհետև Կարապետյանը ներկայացրել է ևս երեք դատական հայց.
- Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի դեմ՝ հունիսի 17-ին և 24-ին Ֆեյսբուքում նրա կատարած գրառումների հետ կապված, որոնցում նա պնդել է, որ Սամվել Կարապետյանը միջամտել է Հայաստանի քաղաքականությանը՝ օտար երկրի ցուցումով։ Նա նաև գրել է, որ Կարապետյանը «մասնակցել է մի խումբ ստահակների կողմից կազմակերպված ձախողված հեղաշրջման փորձին»։ Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն։
- Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ մի քանի ֆեյսբուքյան գրառումների պատճառով, որոնցում Կարապետյանը ներկայացվել է որպես գործակալ, որը գործուղվել է Հայաստան հատուկ հանձնարարությամբ, ինչպես նաև այլ «վիրավորական» մեկնաբանություններ անելու համար։ Կարապետյանն այդ հայտարարությունները համարում է «զրպարտություն, կեղծ և անհիմն», և պահանջում է հրապարակային ներողություն։
- Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ՝ իշխանամետ լրագրողների հետ հարցազրույցների և Ֆեյսբուքում արված գրառումների համար, որոնցում նա մեղադրում է Կարապետյանին որպես արտասահմանյան պատվերով գործակալ՝ Հայաստանում քաղաքական գործունեության մեջ ներգրավվելու համար։ Կարապետյանը Մկրտչյանի մեղադրանքները որակում է որպես «զրպարտություն, կեղծ և անհիմն»։

Միևնույն ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն անցյալ շաբաթ հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ Կարապետյանը, դատական հայցեր է ներկայացնում ևս 150 անձանց դեմ՝ վերջին օրերին տարբեր մեղադրանքներով ձերբակալվածներին զրպարտելու և վիրավորելու համար, այդպիսով ոտնահարելով ամբաստանյալների անմեղության կանխավարկածի իրավունքը: Փաստաբանը պնդեց, որ «խորհրդարանի պատգամավորների, նախարարների և միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների ու քարոզիչների կողմից արված հայտարարություններն ագրեսիվ են և  հայհոյանքներով լի»:

Վերջապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի և հերքի իր «կեղծ» հայտարարությունները, որոնք «արատավորում են Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավը»։ Քոչարյանը երկրորդ դատական հայցը ներկայացրեց այն բանից հետո, երբ Սիմոնյանը ծաղրեց նրա առաջին հայցը։
Քոչարյանը նաև դատի է տվել վարչապետ Փաշինյանին՝ կեղծ պնդում անելու համար, թե դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը իրեն վճարի վեց միլիոն դրամ (15600 դոլար) փոխհատուցում։
Այս բոլոր դատական գործերի խնդիրն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից, եթե կայացնեն Փաշինյանի կամքին հակառակ որոշումներ՝ ինչպես նա ինքն է հայտարարել 2018-ին՝ անկեղծության հազվադեպ պահին։ Սա լուրջ կասկածներ է առաջացնում այդ գործերում անաչառ արդարադատության հավանականության վերաբերյալ։ 

Ամբաստանյալները երկու հնարավոր ճանապարհ ունեն։ Նրանք կարող են սպասել ապագայում անկախացած հայկական դատարաններին՝ իրենց իրավունքների վերականգնման hամար, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Կամ դատապարտման դեպքում կարող են դատավճիռները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Կարապետյանի իրավաբանական թիմն անցյալ շաբաթ հայտնեց, որ արդեն նախապատրաստում է այդպիսի մի բողոք ՄԻԵԴ՝  հույս ունենալով, որ Ստրասբուրգի դատարանը կչեղարկի անարդար հայկական վճիռը։ Միակ խնդիրը այն է, որ ԵՄԻԴ-ի գործընթացները կարող են տևել տարիներ, եթե այն չդիտարկվի որպես շտապ գործ։

Մինչ այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է դիտարկի դատական հայց ներկայացնելու հնարավորությունը Փաշինյանի և նրա կենակից Աննա Հակոբյանի դեմ՝ Եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը խախտելու և  Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ անհիմն, ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելու համար: Եթե Հայաստանի դատարանները վճիռ կայացնեն հոգևորականների դեմ, նրանք պետք է դրանք բողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի