Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նոր նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում։