Հութիները հարձակվել են Իսրայելի հարավում գտնվող ռազմական օբյեկտի և Էյլաթ նավահանգստի վրա
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից կազմավորված զինված ուժերը հարվածներ են հասցրել Նեգևի անապատում գտնվող ռազմական օբյեկտին և Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի նավահանգստին։
Այս մասին ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Սարիան ասել է, որ հութիները համակարգված գործողություն են իրականացրել՝ օգտագործելով երեք անօդաչու թռչող սարքեր, որոնցից երկուսը հարձակվել են սիոնիստական թշնամու կարևոր ռազմական թիրախի վրա Նեգևի շրջանում, երրորդը՝ օկուպացված Պաղեստինում գտնվող Ումմ ալ-Ռաշրաշ նավահանգստի վրա: