Իսրայելը խոստացել է դադարեցնել Սիրիայի ռազմական օբյեկտների վրա հարձակումները
Իսրայելը խոստացել է դադարեցնել սիրիական ռազմական թիրախների վրա հարձակումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համապատասխան խնդրանքից հետո։ Այս մասին հայտնել է Axios կայքը:
Սիրիայի կառավարությունը նախապես տեղեկացրել է Իսրայելին Աս-Սուվեյդա շրջան տանկեր ուղարկելու մասին՝ ընդգծելով, որ դա արվել է տարածաշրջանում կարգուկանոնը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հարավային Աս-Սուվեյդա նահանգում բախումներ են տեղի ունեցել։ Թեժ փոխհրաձգությունների ընթացքում զոհվել է առնվազն 70 մարդ: