Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ՆԱՏՕ-ի զենքի պայմանագրի շրջանակներում Patriot զենիթահրթիռային համակարգերի դեպի Ուկրաինա առաջին մատակարարումները արդեն ծրագրված են:
Նա այս մասին լրագրողներին ասել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։
«Դրանք արդեն մատակարարվում են։ Դրանք մատակարարվում են Գերմանիայից: Եվ բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է վճարումները ամբողջությամբ», - ասել է նա։
Ըստ Թրամփի՝ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։
«Մենք զինվորներ չենք ունենա Ուկրաինայում», - ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ չի համարում շտապ անցկացնել Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ։