Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում անհետացած «Թռիչք» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք մահացել են։
Այս մասին հայտնել է Telegram Mash ալիքը։
Ուղղաթիռը թռիչքի ժամանակ բախվել է բլրին, և ոչ ոք չի կարողացել փրկվել։
Տարածաշրջանային քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման դեպքով, որի հետևանքով զոհվել է երկու կամ ավելի մարդ։