Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի
Հասարակություն

Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ներկայացվում։ Դատապարտվելու դեպքում նրանք կրում են իրենց պատիժը։ Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացվել, ոչ ոք իրավունք չունի այդ ամբաստանյալներին անվանել «հանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։

Երկրների մեծ մասում գոյություն ունեն օրենքներ զրպարտության դեմ, որը կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումն է, և վնասում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հայաստանում վիրավորանքները կարող են հանգեցնել դրամական տուգանքի մինչև 3 միլիոն դրամ (մոտ 7800 դոլար), մինչդեռ զրպարտությունը կարող է արժենալ մինչև 6 միլիոն դրամ (մոտ 15600 դոլար): Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը տարբերություն չի դնում մեղադրանքի և հանցանքի միջև։ Օրենքի գերակայության պայմաններում, հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա հանցանքը չի ապացուցվել դատարանում։

Վերջին շաբաթներին Հայաստանի կառավարությունը մեղադրանք է առաջադրել տասնյակ անձանց՝ սկսած հեղաշրջման նախապատրաստումից մինչև ահաբեկչական գործողությունների ծրագրում։ Դեռևս նախքան որևէ դատավարության կամ վճռի կայացումը, պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները մեղադրվողներին անվանել են «հանցագործներ», ինչի հետևանքով բազմաթիվ զրպարտության հայցեր են ներկայացվել։ Ինչպես հաղորդել էի անցյալ շաբաթ,  ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված է Երևանի բանտում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին պաշտպանելու համար, դատական հայցեր է ներկայացրել Փաշինյանին սատարող Ազգային ժողովի երկու պատգամավորների դեմ։

Կարապետյանը մեղադրել է Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջոյանին՝ իրեն Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ կապեր ունենալու և «հայ ժողովրդին թալանելու» կեղծ մեղադրանքներ տարածելու համար։ Կարապետյանը պահանջում է, որ նրանք հրապարակայնորեն հերքեն իրենց հայտարարությունները, յուրաքանչյուրը վճարի 9 միլիոն դրամ (մոտ 23400 դոլար), ինչպես նաև դատական ծախսերը։

Այնուհետև Կարապետյանը ներկայացրել է ևս երեք դատական հայց. – Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի դեմ՝ հունիսի 17-ին և 24-ին Ֆեյսբուքում նրա կատարած գրառումների հետ կապված, որոնցում նա պնդել է, որ Սամվել Կարապետյանը միջամտել է Հայաստանի քաղաքականությանը՝ օտար երկրի ցուցումով։ Նա նաև գրել է, որ Կարապետյանը «մասնակցել է մի խումբ ստահակների կողմից կազմակերպված ձախողված հեղաշրջման փորձին»։ Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն։ – Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ մի քանի ֆեյսբուքյան գրառումների պատճառով, որոնցում Կարապետյանը ներկայացվել է որպես գործակալ, որը գործուղվել է Հայաստան հատուկ հանձնարարությամբ, ինչպես նաև այլ «վիրավորական» մեկնաբանություններ անելու համար։ Կարապետյանն այդ հայտարարությունները համարում է «զրպարտություն, կեղծ և անհիմն», և պահանջում է հրապարակային ներողություն։ – Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ՝ իշխանամետ լրագրողների հետ հարցազրույցների և Ֆեյսբուքում արված գրառումների համար, որոնցում նա մեղադրում է Կարապետյանին որպես արտասահմանյան պատվերով գործակալ՝ Հայաստանում քաղաքական գործունեության մեջ ներգրավվելու համար։

Կարապետյանը Մկրտչյանի մեղադրանքները որակում է որպես «զրպարտություն, կեղծ և անհիմն»։ Միևնույն ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն անցյալ շաբաթ հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ Կարապետյանը, դատական հայցեր է ներկայացնում ևս 150 անձանց դեմ՝ վերջին օրերին տարբեր մեղադրանքներով ձերբակալվածներին զրպարտելու և վիրավորելու համար, այդպիսով ոտնահարելով ամբաստանյալների անմեղության կանխավարկածի իրավունքը: Փաստաբանը պնդեց, որ «խորհրդարանի պատգամավորների, նախարարների և միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների ու քարոզիչների կողմից արված հայտարարություններն ագրեսիվ են և  հայհոյանքներով լի»:

Վերջապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի և հերքի իր «կեղծ» հայտարարությունները, որոնք «արատավորում են Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավը»։ Քոչարյանը երկրորդ դատական հայցը ներկայացրեց այն բանից հետո, երբ Սիմոնյանը ծաղրեց նրա առաջին հայցը։ Քոչարյանը նաև դատի է տվել վարչապետ Փաշինյանին՝ կեղծ պնդում անելու համար, թե դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը իրեն վճարի վեց միլիոն դրամ (15600 դոլար) փոխհատուցում։ Այս բոլոր դատական գործերի խնդիրն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից, եթե կայացնեն Փաշինյանի կամքին հակառակ որոշումներ՝ ինչպես նա ինքն է հայտարարել 2018-ին՝ անկեղծության հազվադեպ պահին։ Սա լուրջ կասկածներ է առաջացնում այդ գործերում անաչառ արդարադատության հավանականության վերաբերյալ։  Ամբաստանյալները երկու հնարավոր ճանապարհ ունեն։

Նրանք կարող են սպասել ապագայում անկախացած հայկական դատարաններին՝ իրենց իրավունքների վերականգնման hամար, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Կամ դատապարտման դեպքում կարող են դատավճիռները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Կարապետյանի իրավաբանական թիմն անցյալ շաբաթ հայտնեց, որ արդեն նախապատրաստում է այդպիսի մի բողոք ՄԻԵԴ՝  հույս ունենալով, որ Ստրասբուրգի դատարանը կչեղարկի անարդար հայկական վճիռը։ Միակ խնդիրը այն է, որ ԵՄԻԴ-ի գործընթացները կարող են տևել տարիներ, եթե այն չդիտարկվի որպես շտապ գործ։ Մինչ այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է դիտարկի դատական հայց ներկայացնելու հնարավորությունը Փաշինյանի և նրա կենակից Աննա Հակոբյանի դեմ՝ Եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը խախտելու և  Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ անհիմն, ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելու համար: Եթե Հայաստանի դատարանները վճիռ կայացնեն հոգևորականների դեմ, նրանք պետք է դրանք բողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։