ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Մշակույթ

Հայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերով

«Գեղարդ» վերլուծական․

Բոլղարում և Վոլգյան Բուլղարիայի այլ տարածքներում հայերը հաստատվել են միջնադարից՝ հատկապես 10-11-րդ դարերից։ Չնայած Մեծ Բուլղարի բնակչությունը հիմնականում մուսուլման էր, սակայն հնագիտական տվյալները փաստել են հայկական հետքի, համայնքի, քրիստոնեական գերեզմանատան գոյության մասին։

Վոլգայի շրջանում ներկայումս բնակվող ժողովուրդների ձևավորման ընթացքն ուսումնասիրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի Մարդաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետ միասին, կատարել են հերթական հետազոտությունը: Ի վերջո, արդյո՞ք թաթարները, չուվաշներն ու բաշկիրները Բոլղարի միջնադարյան բնակիչների սերունդներն են, որոնց երակներում հոսում է քոչվորների և հարավից եկած եկվորների արյունը:

Վոլգայի ափին գտնվող առևտրային և մշակութային խոշոր կենտրոն Բոլղարը հիմնադրվել է հարավից՝ Ազովի և Սևծովյան շրջաններից եկած քոչվոր ցեղերի կողմից, ովքեր 10-րդ դարում այստեղ ստեղծել են պետություն և ընդունել են իսլամ։ Մոնղոլները, 13-րդ դարում գրավելով Բոլղարը, այն դարձրել են իրենց պետության՝ Ոսկե Հորդայի մայրաքաղաքը։ Ըստ հնագետների՝ Բոլղարն ունեցել է բազմազգ բնակչություն, այդ թվում՝ թյուրքեր, ֆիննաուգրացիներ, ինչպես նաև՝ հայեր։ Միայն գենետիկական հետազոտության շնորհիվ հնարավոր եղավ ճշգրիտ որոշել, թե որտեղից են եկել այս ժողովուրդներից մի քանիսը։

Ճշգրիտ տվյալներ ստանալու նպատակով առաջին անգամ գիտնականները վերծանել են 14-րդ դարում Վոլգյան Բուլղարիայի և Ոսկե Հորդայի մայրաքաղաք Բոլղար հին քաղաքում ապրած մարդկանց ԴՆԹ-ն։ Գենետիկների եզրակացությունները լիովին համընկել են պատմական և հնագիտական տվյալներին:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ քաղաքի բնակչությունը եղել է բազմազան։ Հասկանալու համար, թե ովքեր են 700 տարի առաջ ապրել այս քաղաքում, գիտնականներն ուսումնասիրել են երեք մարդկանց ԴՆԹ-ն, ովքեր թաղված են «Հունական պալատ»-ի մոտ։ Ըստ ուսումնասիրողների՝ «Հունական պալատ»-ը, որը քրիստոնեական փոքր տաճար է, ամենայն հավանականությամբ հայկական է։ Գենետիկները վերլուծել են այդ մարդկանց հապլոխումբը, որը սերնդեսերունդ փոխանցվող գենետիկական «ազգանվան» մի տեսակ է։ Հապլոխումբն օգտագործում են մարդու նախնիների ծագումը պարզելու համար: Տղամարդկանց մոտ այն որոշվում է Y քրոմոսոմով (փոխանցվում է հորից որդուն), իսկ կանանց մոտ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ով (ժառանգվում է միայն մորից):

Երկու տղամարդկանց գենոմային վերլուծությունը հաստատում է նրանց հայկական ծագումը՝ վկայելով Կովկասից կամ Անատոլիայից նրանց տեղաշարժի մասին։ Սա նշանակում է, որ նրանց նախնիները եկել են հարավից, հավանաբար՝ որպես առևտրականներ կամ արհեստավորներ։ Վերլուծության հիման վրա հայտնաբերվել է գենետիկ կապ՝ թաղված կնոջ և Վոլգա-Ուրալյան տարածաշրջանի ժամանակակից թաթարների և բաշկիրների միջև։

Դեռևս 18-րդ դարում, երբ Պետրոս I-ինն այցելել էր հայկական տաճարի ավերակներ, մասնագետներին հրահանգել էր հավաքել հայերեն տապանաքարերը, վերծանել դրանց արձանագրությունները։ Տապանաքարերը թվագրվում են 1321 և 1335 թվականներով: Ավելի ուշ՝ այդ տեքստերը հրապարակվել են ռուսերեն թարգմանությամբ: Հայտնաբերված տապանաքարերի վրա պատկերված են եղել ոչ միայն հայ առևտրականներ, այլև՝ զինվորներ։

«Հունական պալատ»-ում հնագիտական պեղումներ երկու անգամ են անցկացվել՝ 1916 թվականին՝ Վ.Ֆ. Սմոլինի և 1940-ական թվականների կեսերին՝ Ա.Պ. Սմիրնովի կողմից։ Տաճարի կառուցվածքային և չափսային առանձնահատկությունները, ինչպես նաև՝ հայերեն արձանագրություններով տապանաքարերը, թույլ են տվել այն նույնականացնել Նորավանքի, Թեոդոսիայի ու Հին Ղրիմի՝ 14-րդ դարի հայկական եկեղեցիների հետ։ Այս տեսակի տաճարները սովորաբար երկհարկանի են․ ստորին հարկը ծառայել է որպես թաղման խցիկ։ Վերծանված և բազմիցս հրապարակված տապանագրերը թվագրվում են 1308-1335 թվականներով։ Սա Ա.Պ. Սմիրնովին հնարավորություն է տվել հիմնավոր կերպով պնդել, որ Բոլղարում հայտնաբերվել է հայկական գաղութի դամբարան, որը ձևավորվել է հուշահամալիրի շուրջը։

«Հունական պալատ» տաճարի ավերակների և հարակից տարածքի հարավային ու հարավարևելյան մասերի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել և ուսումնասիրել են քրիստոնեական 113 թաղումներ։ Որոշ գերեզմանափոսերից հայտնաբերված իրերը վկայել են բնակիչների նյութական բարձր կենսամակարդակի մասին: Մետաքսե գործվածքների գտածոներն ասեղնագործված են եղել մետաքսե, ոսկե կամ ոսկեզօծ արծաթե թելերով՝ զարդարված բուսապատկերներով, ոճավորված արաբական տառերով, կենդանիների և պարող մարդկանց ֆիգուրներով: Այս գործվածքները շատ մոտ են միջնադարյան Հայաստանի Անի քաղաքի հայ արհեստավորների արտադրանքին: Այս գերեզմանատնից հայտնաբերված գանգերի վերականգնումը բացահայտել է թաղվածների արմենոիդ տեսակը: Նրանց թվում եղել է նաև չինացի մի կին: Ըստ երևույթին՝ Բոլղարում ապրող շատ քրիստոնյաներ իրենց վերջին հանգրվանը գտել են հայկական գաղութի գերեզմանատանը:

Հայտնի է, որ հայերը Մերձվոլգյան երկրների հետ առևտրական հարաբերություններ են ունեցել դեռևս 8-9-րդ դարերում։ Արևելքից այստեղ են տեղափոխել մետաքս, կերպասեղեն, գորգեր, համեմունք և այլ ապրանքներ, ու արտահանել են հիմնականում մորթեղեն։ 10-րդ դարի արաբ ճանապարհորդ Իբն-Ֆադլանն իր՝ «Ճանապարհորդություն Վոլգայի վրայով» ուղեգրության մեջ պատմում է, որ բուլղարական թագավորի վրանն ամբողջությամբ ծածկված էր հայկական գորգերով[1]։ Իթիլ, Բոլղար և Կազան քաղաքներում հայկական գաղթօջախներ գոյություն են ունեցել սկսած 8-րդ դարից։ 11-րդ դարի կեսերից սկսած՝ կապված սելջուկյան արշավանքների հետ, Հայաստանից սկսվել է արտագաղթի նոր ալիք։ Հայերը հիմնականում հաստատվել են Աստրախան, Աղսարա (Սարայ) և Կազան քաղաքներում։ Ըստ տեղեկությունների՝ Կազան քաղաքի փողոցներից երկուսը կոչվել են «Հայկական մոտակա» և «Հայկական հեռակա»[2]։

1236 թվականին մոնղոլների կողմից Հայաստանի Անի մայրաքաղաքը գրավելուց հետո այս տարածքներ են գաղթել մոտավորապես 40000 հայեր՝ հիմնականում արհեստավորներ և առևտրականներ[3]։

Հիշյալ գենետիկական և հնագիտական հետազոտության արդյունքները մեկ անգամ ևս հաստատում են Մերձվոլգյան ավազանում՝ Բոլղարում, հայկական ներկայության, ճարտարապետության լուրջ ազդեցության, հայերի նշանակալից դերի մասին ինչպես տնտեսական, այնպես էլ՝ մշակութային կյանքում։