Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է թաքնված «50 օրվա» հետևում. Լավրովը խոսել է Թրամփի հայտարարության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար հատկացված 50 օրվա մասին։
Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն բախվել է նման ժամկետների՝ թե՛ 24 ժամվա, թե՛ 100 օրվա, և հիմա փորձում է պարզել, թե ինչով է առաջնորդվում ամերիկացի առաջնորդը։
«Ակնհայտ է, որ նա գտնվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության կողմից հսկայական, անպարկեշտ ճնշման տակ», - հավելել է Լավրովը։