Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Չինաստանում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Տյանցզինում։
Նշենք, որ Տյանցզինում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։