Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն միջազգային մրցաշարի
Հուլիսի 15-ից 24-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա «The XXII Karpov International Chess Tournament» շախմատի միջազգային մրցաշարը։ Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր մեկնարկային աղյուսակում համապատասխանաբար զբաղեցնում են 3-րդ և 9-րդ տեղերը:
Մրցաշարի մասնակիցներն են՝
Ռաունակ Սադհվանի (Հնդկաստան, 2681)
Վլադիսլավ Արտեմև (Ռուսաստան, 2672)
Շանթ Սարգսյան (Հայաստան, 2669)
Ամին Տաբատաբաի (Իրան, 2659)
Շամսիդդին Վոհիդով (Ուզբեկստան, 2650)
Վլադիմիր Մալախով (ՖԻԴԵ, 2642)
Ֆրանսիսկո Վալիեխո Պոնս (Իսպանիա, 2638)
Սանան Սյուգիրով (Հունգարիա, 2635)
Հայկ Մարտիրոսյան (Հայաստան, 2628)
Արսենի Նեստերով (ՖԻԴԵ, 2601)