Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Վերջին օրերի «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են՝ տեղի է ունենում ետնաբեմային ծավալուն մի օպերացիա. քաղաքագետ

«Վերջին երեք օրերի «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են այն մասին, որ տեղի է ունենում ետնաբեմային ծավալուն մի օպերացիա, որտեղ Փաշինյանը կրկին ՀՀ-ի կենսական շահերի հաշվին փորձում է առաջնային լուծել, ոչ թե ՀՀ-ի այլ սեփական իշխանության պահպանման և երաշխավորման հարցերը»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Ըստ նրա, դուրս գալով բոլոր միջազգային բանակցային ֆորմատներից և գերադասելով ուղիղ երկկողմ, իսկ իրականում եռակողմ ֆորմատը՝ «Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան», նա ներգրավվել է մի խաղի մեջ, որն ամեն ինչի մասին է՝ տարածաշրջանում արտաքին ազդեցությունների, լոգիստիկաների, ռազմական բալանսի, միջազգային կորպորատիվ շահերի, բացի Հայաստանի կենսական շահերից:

«Փաստացի Հայաստանի ձեռամբ և թուրքադրբեջանական դուետի լոբբինգով ռեգիոնի երկու ծանրամարտիկներ՝ Ռուսաստանն ու Իրանը «Զանգեզուրյան Միջանցք» օպերացիայի մեջ, որն անմիջականորեն իրենց տարածաշրջանային շահերի մեջ շատ մեծ դեր ունի հասցվել են մինիմումի: Սա չի կարող չունենալ հետևանքներ և Փաշինյանը մի ձեռքով ի դեմս արտգոծնախարարի հայտարարում է մեկ բան՝« ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել, եթե....», որը կհանդարտեցնի և կբավարարի իր արևմտյան պատվիրատուներին, իսկ մյուս ձեռքով ի դեմս իր խոսնակի հայտարարում է, որ «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը» շտապելով հանդարտեցնել Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռեակցիան:

Այս իրարամերժ հայտարարություններից, սակայն խնդրի էությունը չի փոխվում, իսկ ետնաբեմային գործընթացները կանգ չեն առնում և բնականաբար շարունակվում են: Նախ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ և ձեռքում պահած թղթից Հայաստանի և Ադրբեջանի անունները կարդացող և Թրամփյան ոճով կարճ հայտարարությունը արդյունքների և ԱՄՆ հեգեմոն կարևորության մասին:

Հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը ցույց է տալիս, որ ետնաբեմային գործընթացներն ու պաշտոնական Երևանի դրանց շեղող տեսք, ձև տալու փորձերը ապարդյուն են, իսկ Ռուսաստանն ու Իրանը այլևս տիրապետում են գործընթացի խորությանն ու Փաշինյանի բլեֆերին:

Իսկ խորությունը հետևյալն է Ամերիկյան մասնավոր ընկերությունը կվերահսկի տրանսպորտային միջանցքը, և դրա ենթակառուցվածքները, փոխադրումների տվյալներն ու բազաները, բեռների տեսակը, հեռահաղորդակցության ողջ ծավալը և այլն: Ամենավտանգավորը այդ անկանխատեսելի « և այլն» է: Փաստացի Հայաստանը կարող է կորցնել է իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան կզրկի ոչ միայն ճանապարհի նկատմամբ սուվերենության իրացումից, այլև այն ազդեցությունից, որը թույլ է տալիս ինչ-որ կերպ մնալ գործոն տարածաշրջանում , որի հետ հաշվի կնստեն տեղական խաղացողները և հատկապես Ռուսաստանն ու Իրանը: Սա հղի է այն վտանգով, որ փասատացի Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փասատացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից դրանք արտապատվիրակելով նրանց ովքեր լուրջ ախոյաններ են Իրանի համար:

Ռուսաստանն այս պարագայում ունենալով եռակողմ համաձայնագրով ամրագրված որոշակի հնարավորություններ ամբողջությամբ դուրս է դրվում գործընթացից, ինչը հղի է նրա դիրքերի և ազդեցությունների ամբողջական նահանջով և անէականությամբ:

Թե դանդաղ անեստեզիայի արդյունքում ինչ կլինի Սյունիքի հետ և անխուսափելիորեն նաև ողջ Հայաստանի հետ, կարծում եմ, անիմաստ է խոսել՝ հուսալով, որ բոլորդ էլ լավ հասկանում եք, որ դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է:

P.S. Փաշինյանի վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է և արտաքին քաղաքական կենտրոններին որոշակի մեսիջներ ուղարկելը: Դրանից ետնաբեմային գործընթացը չի տուժելու, որովհետև բոլորին կուղարկվի իրենց համար հաճո մեսիջներ: Միակ տուժողն ու կորցնողը լինելու է ՀՀ շահը հանուն Փաշինյանի քաղաքական շահի»,- գրել է Վ. Մարտիրոսյանը։