Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Իրավունք չունենք դառնալու Փաշինյանի «իրական Հայաստանի քաղաքացի», որտեղ չկա Արցախ, չկա ազատագրված հող, չկա հայրենասիրություն. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2023-ի սեպտեմբերին, աշխարհը լուռ էր, երբ մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց։ Արցախից բռնի կերպով արտաքսված մեր հայրենակիցները իրենց տունը թողեցին՝ կողպված դռներով ու անկատար երազանքներով։ Բայց սարսափելին դա չէր։ Սարսափելին սկսվեց, երբ նրանք հասան Հայաստան։ Այստեղ՝ սեփական երկրում, իշխանությունները նրանց առաջարկեցին ոչ թե սատարում, այլ համակարգված մեկուսացում։ Աղքատության շեմին թողած, օժանդակության անվան տակ նվաստացված, անորոշության մեջ խեղդվող արցախցուն ուղարկեցին մոռացության գիրկը։ Եվ դա պատահական չէր։ Դա պետության քաղաքական որոշումն էր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախը վաղուց արդեն հանձնված է համարում, իսկ արցախցուն՝ անցանկալի հիշեցում։ Սա պիտի անվանել իր անունով՝ պետական մակարդակով ծրագրված մոռացություն և ինքնաժխտում։

Այլևս պետք է ընդունել երկու իրողություն՝
1. Ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն բան անում է, որ Արցախի հարցը փակվի։ Սոցիալական քաղաքականությունն ուղղված չէ մարդկանց օգնելուն, այլ նրանց արտահոսքին։ Թիրախը պարզ է՝ ոչնչացնել արցախցու ինքնությունը, պատմությունը, իրավունքը։ Որովհետև եթե չկա արցախցի, չկա նաև Արցախի հարց։ Իսկ եթե չկա Արցախի հարց, Փաշինյանը կարող է խաղաղության կեղծ շղարշով փակել պատմության ամենացավոտ էջը։

2. Արցախահայությունը պարտավոր է պայքարել վերադարձի իրավունքի համար։ Ոչ թե սպասել օգնության, կեցության կամ մարդասիրական փաթեթների, այլ պահանջել իր բնական իրավունքը՝ ապրելու հայրենի հողում, արժանապատվորեն։ Վերադարձը հայկական օրակարգում պարտադիր բաղադրիչ է, ոչ թե անցյալի համար լաց լինելու տեղ։

Սա պատահական անգործություն չէ։ Սա ծրագրված լռեցում է։ Մենք իրավունք չունենք դառնալ Փաշինյանի “իրական Հայաստանի քաղաքացի”, որտեղ չկա Արցախ, չկա ազատագրված հող, չկա հայրենասիրություն։ Մենք իրավունք չունենք լռել, երբ պետական ուժով արմատախիլ են անում մեր ժողովրդի մի ամբողջ հատված։ Մենք իրավունք չունենք համաձայնվել, երբ մեզ ստիպում են ընտրել հացը հայրենիքի փոխարեն։ Այո, սոցիալական խնդիրները կոտրում են մարդկանց, բայց ավելի շատ կոտրում է անարդար լռությունը։ Արցախցու խնդիրը առաջին հերթին վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելը»։